ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանել է Ադրբեջանի Հանրապետության կողմից փոխանցված առաջարկներին և ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
Բաքուն հրապարակել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր պայմանները՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, սահմանների անսասանություն, միմյանցից քաղաքական անկախություն:
Երկու երկիրն էլ տարածքային պահանջներ չպետք է ունենան ո՛չ հիմա, ո՛չ երբևէ, միջազգային հարաբերություններում զերծ մնան անվտանգային սպառնալիքներից, քայլերից, որոնք կհակասեն ՄԱԿ-ի կանոնադրությանը:
Հաջորդ կետն առնչվում է սահմանազատմանն ու սահմանագծմանը և տրանսպորտային հաղորդակցության բացմանն ու գործակցությանը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: