Մարտի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք, իրականացվել է 1432 թեստավորում, առողջացել՝ 166 բուժառու, գրանցվել՝ 4 մահվան դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 021 դեպք, որոնցից 408 562-ը առողջացած:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8576 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1637 է: Փաստացի բուժում է ստանում 3246 պացիենտ: