Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն արգելել է ավելի քան 10 հազար դոլար արժողությամբ արտարժույթի արտահանումը հանրապետությունից՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Տոկաևի մամուլի ծառայությունը։
Արգելվում է նաև զտված ոսկու ձուլակտորների և Ազգային բանկի կողմից թողարկված ոսկե ու արծաթե ներդրումային մետաղադրամների արտահանումը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 2-ից արգելել էր երկրից 10 հազար դոլարը գերազանցող արտարժույթի արտահանումը։
Մինչ այդ էլ Պուտինը հրամանագիր էր ստորագրել, որն արգելում էր ռեզիդենտներին արտարժույթ գրանցել արտասահմանյան բանկերի իրենց հաշիվներում:
Ռուսաստանի Դաշնության ռեզիդենտը հարկային օրենսդրությամբ սահմանված ֆիզիկական անձի կարգավիճակ է: Ռեզիդենտ են համարվում այն անձինք, որոնք գտնվում են Ռուսաստանում տարեկան առնվազն 183 օր, ինչպես նաև արտերկրում ծառայող զինվորականները և արտասահման գործուղված քաղաքացիական ծառայողները։