Այսօր սպասվում են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները, որոնք կանցկացվեն առցանց։ Այս մասին հայտարարել է ուկրաինական պատվիրակության անդամ, իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան՝ հաղորդում է ТАСС-ը։
Ռուս-ուկրաինական բանակցությունների հերթական փուլի անցկացման մասին ավելի վաղ հայտնել էր նաև ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում տեղի ունեցան ռուս-ուկրաինական առաջին բանակցությունները, հանդիպումը տևեց հինգ ժամ։ Երկրորդ փուլի արդյունքներից մեկը, որը տեղի ունեցավ մարտի 3-ին Բելովեժյան անտառում, կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունն էր բնակիչների տարհանման համար մարդասիրական միջանցքներ ստեղծելու հարցում։ Պատվիրակությունները երրորդ անգամ հանդիպեցին մարտի 7-ին։ Մարտի 10-ին Թուրքիայի Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացավ Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հանդիպումը։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին մեծ հույսեր է կապում հանդիպումների հետ: Նա հայտարարել է, որ Մոսկվայի պատվիրակության հետ բանակցություններում Կիևի ներկայացուցիչները պետք է բոլոր ջանքերը գործադրեն Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպում կազմակերպելու համար։