«Գյումրի» բժշկական կենտրոնում սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագրով կատարվել է առաջին միջամտությունն ու փրկվել է հիվանդի կյանքը։ Այդ մասին ասված է Շիրակի մարզպետարանի Ֆեյսբուքի էջում:
«87-ամյա Սինամ Խաչատրյանը ծրագրի առաջին շահառուն է։ Հիվանդանոցը պատրաստ է ընդունել հիվանդներին և պետական ծրագրի շրջանակներում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել։ Բուժման երկու մեթոդ է գործում՝ դեղորայքային (թրոմբոլիտիկ թերապիա) և վիրահատական։ Մայրաքաղաքից հետո Շիրակն առաջին մարզն է, որտեղ գործում է սուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրը:
«Գյումրի բժշկական կենտրոնում» այժմ կաշխատեն «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկները, կցուցաբերվի մասնագիտական օգնություն, զուգահեռ կենտրոնի մասնագետները վերապատրաստվում են»,- նշված է գրառման մեջ: