Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հայտարարել է, որ Մոսկվան չի խնդրի Եվրոպային և ԱՄՆ-ին վերացնել պատժամիջոցները և չի փոխի իր քաղաքական կուրսը։ Այդ մասին նա ասել է «Իզվեստիա» թերթի հետ հարցազրույցում։
Փոխարտգործնախարարի խոսքով՝ պատժամիջոցներն անօրինական են որպես Արևմուտքի ճնշման գործիք, և դրանք ոչ մի արդյունք չեն տա։ «Մենք չենք խնդրի, որ այդ պատժամիջոցները չեղարկվեն։ Մենք պարզապես կշարունակենք զարգացնել մեր տնտեսությունը և ինքնուրույն զարգանալու ունակությունը՝ ստանալով մեր ունեցած ընկերների և համախոհների աջակցությունը»,- եզրափակել է Վերշինինը։
Ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ երկրների կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեն կարող անմիջական ազդեցություն ունենալ։ Նա կոչ է արել Եվրամիությանը՝ Ռուսաստանին մեկուսացնել միջազգային հանրությունից։