Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական և ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչ Միխայլո Պոդոլյակն ասել է, որ Ռուսաստանի հետ այսօրվա բանակցություններում «տեխնիկական դադար է հայտարարվել մինչև վաղը»՝ գրում է ТАСС-ը:
«Տեխնիկական դադար կլինի ենթախմբերում հետագա լրացուցիչ աշխատանքի և առանձին սահմանումների հստակեցման համար: Բանակցությունները շարունակվում են…»՝ ասել է Պոդոլյակը:
Ուկրաինացի պաշտոնյան այսօր առավոտյան բանակցությունների այս փուլը բարդ է անվանել: «Բանակցությունների չորրորդ փուլը խաղաղության, հրադադարի, զորքերի անհապաղ դուրսբերման և անվտանգության երաշխիքների մասին է։ Դժվար խոսակցություն է լինելու»՝ գրել է նա Telegram-ի իր ալիքում։