• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հանրապետության մի շարք մարզերում և Երևանում տեղի են ունեցել հոսանքազրկումներ. ՀԷՑ Հանրապետության մի շարք մարզերում... 12:30
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին Փրկարարներն արձագանքել են ուժեղ... 09:30
Բաց հարթակ. Երևանն ապրելու և ստեղծագործելու համար լավագույն քաղաքն է. Սարգսյան Բաց հարթակ. Երևանն ապրելու... 20:42
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 16:5613 Մար, 2022

Վահագն Խաչատուրյանը ՀՀ ԱԺ հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը

Նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ ժողովրդին տրված հետևյալ երդմամբ․ «Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական օրհնության խոսքից և աղոթքից հետո նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել ելույթով.

«Մեծարգո վարչապետ,

Վեհափառ Տեր,

Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,

ՀՀ Ազգայի ժողովի մեծարգո նախագահ,

ՀՀ Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,

Կառավարության հարգելի անդամներ,

Ձերդ գերազանցություններ,

Հարգելի հյուրեր, սիրելի հայրենակիցներ,

Տիկնայք և պարոնայք,

Նախ՝ մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին՝ այսպիսի վստահության արժանացնելու համար:

Այսօր Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնում եմ Հայաստանի ապագայի համար կարևոր մի ժամանակահատվածում, երբ գտնվում ենք տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների բարդ շրջանում: Մենք ականատեսն ենք արագ փոփոխվող աշխարհաքաղաքական իրադարձությունների, որոնց արդյունքում գործող համաշխարհային անվտանգության համակարգերը վերափոխվում են: Այսօր մեզ առավել քան երբևէ հարկավոր է իմաստնություն, վստահություն, կայունություն, միաբանություն:

Այսօրվա աշխարհը շատ արագ է փոփոխվում, որտեղ մրցակցությունը տարբեր ռեսուրսների համար ավելի կտրուկ է դառնում: Այս իրավիճակում չափազանց կարևոր է, թե մենք ինչ պետություն ենք կառուցելու: Ի վերջո պետություն ունենալը մեր ինքնատիպ տեսակը պահպանելն է, զարգացնելը և այլ ազգերի հետ հարաբերվելու նոր հնարավորություններ ստանալը: Այս ամենը կիրագործվի, եթե վերաիմաստավորենք մեր ներկան և ամեն գնով կազմակերպվենք՝ ստեղծելու մեր նոր, արժանապատիվ ապագան, որտեղ ամուր պետությունը մեր հանրային կյանքի վստահելի, արդար գործընկերը պետք է լինի:

Ցանկացած հասարակությունում, իսկ անցումային փուլում գտնվողների համար ավելի քան առանձնահատուկ կարևորություն են ստանում պետական ինստիտուտները: Հանրային կառավարման արդյունավետությունը, իշխանության տարբեր թևերի համագործակցությունը, ինչու չէ՝ նաև պետության հարատևությունը պայմանավորված են ինստիտուտների կայացվածությամբ: Չկայացած կամ թերի գործող պետական ինստիտուտները կործանարար ազդեցություն են ունենում պետությունների ճակատագրերի վրա: Առավել վտանգավոր է, երբ դրանք գործում են Սահմանադրությունից և օրենքներից դուրս՝ արժեզրկելով, բարոյազրկելով արժեքային այն ամբողջ համակարգը, որը կանխորոշվում է Սահմանադրությամբ կամ այլ իրավական ակտերով: Արդյունքում պետությունը վերածվում է մի խումբ մարդկանց շահերը սպասարկող մեծ պատժիչ մեքենայի, որն էլ ի վերջո խոչընդոտում է զարգացմանը, ցանկացած նոր մտահղացումներին, առաջընթացին: Ցավոք սրտի, այս ամենի ականատես կամ մասնակիցը ոչ վաղ անցյալում եղել ենք նաև մենք:  

Ցանկացած երկրի զարգացման համար շատ մեծ նշանակություն ունի կառավարման համակարգի ընտրությունը: Սակայն պետական կառավարման այս կամ այն համակարգն ինքն իրեն ժողովրդավարություն կամ բռնապետություն չի ծնում, բայց նրանցից յուրաքանչյուրը, միահյուսվելով հասարակական կյանքի այլ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոնների հետ, կարող է հիմք հանդիսանալ մի դեպքում՝ իսկական ժողովրդավարության ձևավորման, մեկ այլ դեպքում՝ բռնապետության հաստատման համար: Այստեղ, իհարկե, իր մեծ դերակատարումն ունի գործող քաղաքական համակարգը, քաղաքացիական հասարակությունն իր գաղափարախոսությամբ, անաչառությամբ, ակտիվ գործունեությամբ:

Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրությամբ հռչակվել է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն: Սահմանադրության մեջ ամրագրված նորմերը որոշակի հակակշիռների մեխանիզմներ են նախատեսում, որոնք կոչված են ապահովելու իշխանության երեք թևերի՝ օրենսդիրի, գործադիրի և դատականի գործունեությունը՝ ուղղված Սահմանադրությամբ նախատեսված պետական կառավարման համակարգի անխափան գործելուն՝ անկախ իրավիճակներից: Այս համակարգում, իհարկե, իր ուրույն տեղն ունի նաև Նախագահի ինստիտուտը, որն ըստ Սահմանադրության՝ հանդիսանում է Պետության գլուխը, հետևում է Սահմանադրության պահպանմանը:

Մեր ժողովրդի պատմության տարբեր ժամանակահատվածների իրադարձություններին անդրադարձը հիմնականում հնարավորություն չի տալիս մեզ հետաքրքրող շատ հարցերի պատասխանները ստանալ. շատ դեպքերում դա անհնար է, քանի որ իրականությունը գնահատելու համարձակություն չենք ունենում կամ էլ չենք ունեցել: Իրականությունը գնահատելու համար չափազանց կարևոր է պատրանքներից ազատվելը, որն էլ հնարավորություն կտա ընդունելու, օրինակ, որ քաղաքական ոչ մի համակարգ իդեալական լինել չի կարող: Ե՛վ նախագահական, և՛ խորհրդարանական քաղաքական համակարգերը բոլոր պետություններում, իրենց առավելություններով հանդերձ, ունեն որոշակի թերություններ ու բացթողումներ: Եթե այս կամ այն երկրում հետևողականորեն չեն իրականացվում և ամրապնդվում ժողովրդավարական գործընթացները, չեն հարգվում մարդու իրավունքները, չեն պաշտպանվում մարդկանց բոլոր խմբերի շահերը, ապա ժողովրդավարությունը զարգանալ և ընդարձակվել չի կարող:

Մի երկրի ժողովրդավարությունը կարող է տարբեր լինել մյուս երկրի ժողովրդավարությունից, սակայն այս կամ այն երկրի ժողովրդավար քաղաքական համակարգին պետք է բնորոշ լինի.
 

· իշխանության տարանջատումը,

· օրենքի գերակայությունը,

· զանգվածային լրատվության միջոցների ազատությունը,

· քաղաքական մրցակցությունը,

· իշխանափոխության հնարավորությունը,

· ազատ ընտրությունները:

Մեր երկրի Սահմանադրությունն այս առումով նախատեսում է Անփոփոխելի հոդվածներ, որոնք կոչված են երաշխավորելու Հայաստանի Հանրապետության գոյությունը: Դրանք ՀՀ Սահմանադրության 1-ին, 2-րդ, 3-րդ և 203-րդ հոդվածներն են:

Անտարակույս է այն մտածողության ճշմարտությունը, որ ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր երկիր պետք է անցնի իր ճանապարհը, որն էլ բնութագրում  է, թե ինչպիսի հասարակություն է ձևավորված, և կարող է արդյոք այդ հասարակությունը հաղթահարել այն դժվարությունները, որոնք ժամանակի և դեպքերի, իրադարձությունների թոհուբոհի մեջ առաջանում են նրա զարգացման ճանապարհին :

Մենք էլ անկախություն ստանալուց հետո ընտրեցինք զարգացման մեր ուրույն ուղին: Անցած երեսուն և ավելի տարիները մեծ փորձությունների ժամանակաշրջան էր մեր ժողովրդի, հայրենակիցների համար: Ցավոք, պետության կայացման այդ շրջանում եղան նաև կորուստներ, անդառնալի կորուստներ: Խոսքս վերաբերում է հատկապես մարդկային կորուստներին՝ ՀՀ քաղաքացիներին, ովքեր զոհվեցին՝ պահպանելով մեր հայրենիքը. հավերժ փառք ու պատիվ բոլորին:

Սա իհարկե մեծ ցավ է բոլորիս համար, բայց մյուս կողմից էլ պարտադրանք և հարկադրանք իշխանությանը՝ փոխելու իրավիճակը, համախմբելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, համայն հայությանը՝ վերականգնելու երկրի տնտեսական հզորությունը, ամրապնդելու անվտանգային համակարգերը, կառավարելի դարձնելու տեղի ունեցող գործընթացները, ստեղծելու և զարգացնելու ժամանակակից և ապագային միտված նոր տնտեսական համակարգ, իր ենթակառուցվածքներով, որը ճանապարհ կհարթի դեպի նոր որակի տնտեսություն՝ թռիչքաձև զարգացման մեծ պոտենցիալով:  

2018թ. թավշյա հեղափոխությունն էլ արդյունք էր նոր նպատակների իրականացման մեծ հույսի և ակնկալիքի, որ կար շատ-շատերիս, մեր հանրության գերակշռող մասի մոտ: Մինչ հեղափոխական շրջանն արդեն հասցրել էր մարդկանց հուսալքել, հիասթափեցնել, հոռետեսության մթնոլորտ ձևավորել: Բոլորս կարիք ունեինք արմատական փոփոխությունների, և դրանք 2018թ. ապրիլին իրականություն դարձան:  Սա էլ հերթական, նոր փորձություն էր պետության, քաղաքացիների համար: Վերջնական նպատակներին հասնելու ճանապարհը դժվար էր լինելու, ժամանակ պահանջող: Հույսն ու հավատը, սերը և համբերատարությունը նոր հեղափոխության հաջողությունների գրավականը պետք է լինեն:                                                                   

Այսօր էլ, աշխարհաքաղաքական վերափոխումների, հետպատերազմյան այս ժամանակաշրջանում, երբ քովիդյան անորոշությունները դեռ շարունակվում են, երբ տնտեսական և սոցիալական դժվարությունները չեն չեզոքացվել, երբ պատերազմի վերքերը դեռ չեն սպիացել, երբ դեռևս չեն վերացել նոր բախումների և պատերազմների հնարավորությունները, երբ Արցախի մեր հայրենակիցների՝ իրենց հողում ապրելու իրավունքը դեռևս ապահովագրված չէ, մեզ բոլորիս, մեր պետությանը՝ Հայաստանի Հանրապետությանը, առավել քան հարկավոր է համբերություն, միասնություն, հույս, հավատ, սեր՝ մեր հայրենիքի, միմյանց նկատմամբ, որպեսզի իրար հետ միաբան աշխատենք և կերտենք մեր նոր Հայաստանը:

Ի՞նչ է հարկավոր մեզ իրավիճակը փոխելու, նախատեսված հեռանկարային ծրագրերը իրականացնելու ճանապարհին.

· Իրականության հետ առնչվելու համարձակություն և պատրաստակամություն, իրական իրավիճակները գնահատելու ունակություն,

· Տարածաշրջանային համագործակցության սահմանների ընդլայնում, խոչընդոտների վերացում,

· Սպասվող մարտահրավերներին դիմակայելու հանձնառություն և պատասխանատվություն,

· Ապագային միտված ծրագրերի իրականացում, որոնք իրենց բնույթով և նշանակությամբ պետք է լինեն ոչ միայն պետական, այլ նաև համազգային:

Համոզված եմ՝ բոլորս էլ ունենք մեր պատկերացումները երկրի, պետության, համայն հայության, Արցախի ապագայի մասին: Շատ կարևոր է, թե ի՞նչ Հայաստան ենք մենք ունենալու ապագայում, ինչո՞վ է ներկայանալի լինելու ապագա Հայաստանը: Հայաստանի ապագան պայմանավորված է լինելու մարդկային կարողություններով, գիտելիքով, բարձր տեխնոլոգիական տնտեսությանը միտված մարդկային մտքի, գիտելիքի կիրառմանը նպաստող համապատասխան միջավայրով:

Կրկին անդրադառնամ պետական ինստիտուտներին:
Որպես նորընտիր նախագահ՝ գիտակցում եմ այն պատասխանատվությունը, որ ստանձնում եմ, այն մարտահրավերները, որ կան և կարող են լինել Հանրապետության նախագահի՝ Սահմանադրությամբ նախատեսված լիազորություններն իրականացնելիս: Սակայն կա մի պարզ ճշմարտություն. առանց պետական մյուս ինստիտուտների՝ Ազգային ժողովի, կառավարության, դատական համակարգի հետ սերտ համագործակցության՝ ուղղված ՀՀ Սահմանադրության պահպանմանը, հաջողություն չի կարող լինել:

Համազգային և համապետական շահերի հրամայականը պահանջում է ամեն ջանք գործի դնել՝ հանուն մեր ժողովրդի բարօրության և հայրենիքի առաջընթացի: Դա էլ իր հերթին նախ և առաջ նշանակում է հանրության և համազգային լայն շրջանակների հետ աշխատանք. առանց դրա հնարավոր չէ գնահատել իրականությունը, երկրի իրական վիճակը, ուղղել բացթողումները և գտնել զարգացման նոր հնարավորություններ:

Համոզված եմ նաև, որ այսօր գոյություն ունեցող հիմնախնդիրներից շատերը կարելի է լուծել, երբ բոլորիս մոտ լինի գիտակցում, որ.

· միասին մենք կարող ենք բարգավաճել միայն ընդհանուր լավատեսության և հույսի պայմաններում,

· միասնությունն ուժի, պատվի և ընդհանուր բարիքի ճանապարհն է,

· մենք մեր ապագայի համար պարտական ​​ենք մեր հավերժական արժեքների ուժին,

· միայն ազատությունը և ազատ մարդը կարող են երաշխավորը լինել մեր հարատևության, զարգացման, 

· և ի վերջո, մեր շրջապատում, մեր իրականության մեջ կան մարդիկ՝ Երազողներ, ովքեր այսօր կերտում են ավելի լավ վաղվա օրը:

Սա մեր առաջիկա տարիների գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը պետք է դառնա: Մենք առաջ շարժվելու, այս դժվարությունները հաղթահարելու այլընտրանք չունենք: Մեր միասնությունը, միասնականությունը կարող են դրա գրավականը լինել: Շատ կարևոր է հատկապես ապագայի հեռանկարի և ապագա անելիքների մասին անդրադարձը: Փոքրաթիվ ժողովուրդները պետք է ավելի նորարար լինեն, ավելի ստեղծագործ: Այս ամենին հնարավոր է հասնել միայն մրցունակ կրթական համակարգով, որը հնարավորություն կտա յուրացնել գործող և ստեղծել նորագույն տեխնոլոգիաներ: Կրթությունը, գիտելիքը, մշակույթը մեր ազգի երկարակեցության գրավականն են եղել:

Այս ամենին հասնելու համար մեզ հարկավոր են լայն քննարկումներ և համազգային ներառականություն Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցների մասնակցությամբ, հստակ տեսիլ, պատկերացումներ, գործունյա պետական ինստիտուտներ և ամուր պետություն, որտեղ մարդը և քաղաքացին կլինեն կենտրոնում, իսկ պետությունը երկրում կստեղծի այնպիսի պայմաններ, որտեղ բոլոր քաղաքացիները կլինեն ազատ, հավասար հնարավորություն կունենան բացահայտելու և զարգացնելու իրենց տաղանդները: Այս ամենի ապահովման և պետական ինստիտուտների սահուն աշխատանքին, ի շահ մեր պետության, պետք է լծված լինի  նաև Հայաստանի Հանրապետության նախագահը:

Վերջում պարզապես ևս մեկ մեջբերում ՀՀ Սահմանադրությունից, որի հոդված 123-ում գրված է. «Հանրապետության նախագահն իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական և համազգային շահերով»:

Սա, իմ համոզմամբ, ամբողջական է ներկայացնում Հայաստանի Հանրապետության նախագահի առաքելությունը, որն էլ պետք է դառնա իմ գործունեության ուղենիշը:

Շնորհակալություն»:
Դիտումների քանակ72
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք 13:1214 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում 13:0614 Դեկ, 2025
  • Հանրապետության մի շարք մարզերում և Երևանում տեղի են ունեցել հոսանքազրկումներ. ՀԷՑ 12:3014 Դեկ, 2025
  • Տոնածառը, հարթակը և կամուրջը լուրջ վնասներ չեն կրել. Ապարանի համայնքապետարանը՝ քամու պատճառած վնասի մասին 12:0314 Դեկ, 2025
  • Ժամը 18:00-ից հետո քամու արագությունը զգալիորեն կնվազի և չի խանգարի տոնածառի լույսերի վառման արարողությանը․ Լևոն Ազիզյան 11:4714 Դեկ, 2025
  • Տիգրան Ավինյանն այսօր երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ 11:3214 Դեկ, 2025
  • Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. ներկա է վարչապետը | ՈՒՂՒՂ 11:0014 Դեկ, 2025
  • Լոռու մարզի Փամբակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 10:4514 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Ավետիք Գրիգորյան 10:2914 Դեկ, 2025
  • Խորհուրդներ ուժեղ քամու դեպքում 09:3714 Դեկ, 2025
  • ՃՏՊ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած 09:3614 Դեկ, 2025
  • Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին 09:3014 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում բուք է 09:0114 Դեկ, 2025
  • 16 մլն 650 հազար դրամ, 20 հազար դոլար. ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հայտարարագիրը 00:4814 Դեկ, 2025
  • Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը 00:2914 Դեկ, 2025
  • Ճառագայթային բարձր դոզաների վտանգները 23:3013 Դեկ, 2025
  • «Քանի դեռ քամին ուժգին է, զգոն եղե՛ք»․ Ապարան համայնքի ղեկավար 23:1813 Դեկ, 2025
  • 2025-ին Երևանի 12 վարչական շրջանում կառուցվել է 551 թեքահարթակ, բայց հանրային իրազեկման խնդիր կա 23:0613 Դեկ, 2025
  • Հայաստանն ու Ադրբեջանը որոշեցին խաղաղություն կառուցել. Ամիրբեկով 22:5413 Դեկ, 2025
  • Շրջակա միջավայրի նախարարը ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների հայկական տեսլականը 22:4513 Դեկ, 2025
  • Վարչապետի՝ Գերմանիա այցի արդյունքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4013 Դեկ, 2025
  • 12-ամյա Ալբերտը «Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց 22:1813 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.12.2025 21:5313 Դեկ, 2025
  • Նորակառույց դպրոցն արտահայտում է մտածողության փոփոխություն. վարչապետ 21:2713 Դեկ, 2025
  • Եղեք զգոն․ կառավարության անունից կեղծ նամակներ են ուղարկվում 21:0213 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Նորակառույց դպրոց-մանկապարտեզներ, նորոգված ճանապարհներ Արմավիրում. վարչապետի շրջայցը 21:0013 Դեկ, 2025
  • Հայրենի բնության նկարիչը 20:5913 Դեկ, 2025
  • Անվտանգ գեղեցկություն. բոտուլոտոքսինի սխալ կիրառման հետևանքները 20:5613 Դեկ, 2025
  • «Պաշտպան հայրենյաց» ծրագրի 20-ամյա շահառուն ատեստավորման արդյունքում ստանում է 450 000 դրամ աշխատավարձ 20:4813 Դեկ, 2025
  • Գինու հոգեբանություն. սպառողի վարքագիծը՝ գինի խմելիս 20:4213 Դեկ, 2025
  • Պալմիրայում կրակոցների հետևանքով մահացել ու վիրավորվել են սիրիացի և ամերիկացի զինվորներ. SANA 20:3613 Դեկ, 2025
  • Սուրեն Պապիկյանը, Աննա Վարդապետյանը և դատախազության ղեկավար կազմն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի 20:3213 Դեկ, 2025
  • Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին 20:2213 Դեկ, 2025
  • Ձմեռային տունկ՝ մշտադալար ծառերով 20:1313 Դեկ, 2025
  • Թրամփը հավանություն է տվել ռուսական «ստվերային նավատորմին» հասցված Ուկրաինայի հարվածներին. The Atlantic 20:0713 Դեկ, 2025
  • Սյունեցին գիտի, որ անկախ Հայաստանի գոյության ժամանակաշրջանում իր մարզում այս ծավալների գումարների ու որակի շինարարություն, կառուցապատում չի եղել․ մարզպետ 19:5713 Դեկ, 2025
  • Ուկրաինայում և ՌԴ-ում փոխադարձ հարվածների պատճառով կան զոհեր 19:4713 Դեկ, 2025
  • Վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի «Նորք» թաղամասի հիմնարկեքին 19:3113 Դեկ, 2025
  • Զբոսաշրջային ավտոբուսների համար կներդրվեն պարտադիր որակավորման պահանջներ 19:2713 Դեկ, 2025
  • Վարչապետը այցելել է Արմավիր համայնքի Նորավան բնակավայրի նորակառույց մսուր-մանկապարտեզ 19:1913 Դեկ, 2025
  • Լուկաշենկոն ներում է շնորհել 123 մարդու՝ ԱՄՆ հետ պայմանավորվածության շրջանակներում 19:1313 Դեկ, 2025
  • «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 819 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:5313 Դեկ, 2025
  • Լոս Անջելեսի Հայ-ամերիկյան թանգարանը շուտով պատրաստ կլինի 18:3613 Դեկ, 2025
  • Մշակութային շոկերով, բայց մեծ ոգևորությամբ. հայ ուսանողները՝ Դոհայում 18:1913 Դեկ, 2025
  • Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են դադարեցնել մարտերը․ Թրամփ 18:0213 Դեկ, 2025
  • Մրգաշատ–Ալաշկերտ–գ․ Արմավիր ավտոճանապարհի 4 կմ հատվածի նորոգման աշխատանքներն ավարտվում են․ վարչապետ 17:4913 Դեկ, 2025
  • Բելառուսից թունելով Լեհաստան է ներթափանցել ավելի քան 180 ապօրինի ներգաղթյալ 17:3413 Դեկ, 2025
  • Երիտասարդ նկարիչների և զինվորների հանդիպումը՝ նույն հարկի տակ 17:2113 Դեկ, 2025
  • Նոր մանկապարտեզ՝ Արաքս համայնքի Ակնաշեն գյուղում 17:0813 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Հայ-ամերիկյան թանգարան Գլենդելում. տարածքը վարձակալվել է 99 տարով՝ տարին 1 դոլարով 17:0013 Դեկ, 2025
  • Սև ծովում պետք է ապահովել անվտանգ նավարկություն. Էրդողան 16:5413 Դեկ, 2025
  • Քննարկվել են հրդեհների կանխարգելմանն ուղղված հարցեր. ՆԳՆ ՓԾ-ում տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ 16:4313 Դեկ, 2025
  • Հայաստանում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 16:2413 Դեկ, 2025
  • Նոր նախագծով կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման անկյունաքարային մաս են․ վարչապետ 16:0413 Դեկ, 2025
  • Հույս ունեմ՝ Կիևի և Մոսկվայի հետ կհաջողվի ավելի արագ համաձայնության հասնել․ Թրամփ 15:4913 Դեկ, 2025
  • 2026-ին Թալինը կունենա ևս մեկ մանկապարտեզ 15:3913 Դեկ, 2025
  • Ռուանդան և Կոնգոն միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու համար 15:2213 Դեկ, 2025
  • Հայանիստում կառուցվել է 432 աշակերտի համար նախատեսված միջնակարգ նոր դպրոց. ՀՀ վարչապետ 15:1113 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը հանրապետության մի շարք մարզերի առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15:0613 Դեկ, 2025
  • ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին. կա տուժած 14:5213 Դեկ, 2025
  • Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը վառելու օրը Մետրոպոլիտենը կգործի մինչև ժամը 01:00-ը 14:4813 Դեկ, 2025
  • Հենց հիմա կարող եք քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին Հայաստանից 14:3213 Դեկ, 2025
  • Հիմնանորոգվել է Զվարթնոց թաղամաս - Հ-13 ավտոճանապարհի 4.4 կմ հատվածը. Նիկոլ Փաշինյան 14:0713 Դեկ, 2025
  • Թաիլանդի և Կամբոջայի սահմանին ռազմական գործողությունները վերսկսվել են 14:0613 Դեկ, 2025
  • Ստամբուլի նախկին քաղաքապետ Իմամօղլուի դատավարությունը կարող է ձգձգվել 12.5 տարի. Cumhuriyet 13:4313 Դեկ, 2025
  • Այգեկ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:2113 Դեկ, 2025
  • Գերազանց ատեստավորված սպան. մայոր Պետրոս Քուշքյան 13:0213 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Կտրիճ Ներսիսյանի հեռացումից հետո կարևոր է նոր կանոնագրքի ընդունումը. վարչապետ 13:0013 Դեկ, 2025
  • ԵՀ-ն վստահեցրել է, որ սառեցված ռուսական ակտիվների տերերը պաշտպանված են դատական հայցերից 12:5113 Դեկ, 2025
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 12:1513 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում 12:1313 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Հերմինե Կարապետյան 11:5113 Դեկ, 2025
  • Հանրապետության նախագահը Աշգաբադում զրույցներ է ունեցել մի շարք երկրների նախագահների հետ 11:3713 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Սպիտակ քաղաքում 11:2413 Դեկ, 2025
  • Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ 11:1213 Դեկ, 2025
  • ՆԳՆ-ն ընդլայնում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը. Արփինե Սարգսյանը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել 11:0613 Դեկ, 2025
  • Արայիկ Հարությունյանը Աբովյանի համայնքապետարանում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների հետ 11:0113 Դեկ, 2025
  • Բելգիան կհամաձայնի Կիևին վարկ տրամադրել՝ օգտագործելով ռուսական ակտիվները ԵՄ անվերապահ երաշխիքների դիմաց 10:3913 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում, Սևանի և Վայքի տարածաշրջաններում ձյուն է տեղում 10:1913 Դեկ, 2025
  • Կտրիճ Ներսիսյանը դրժել է իր իսկ ընդունած կանոնադրությունը․ Նիկոլ Փաշինյան 09:5713 Դեկ, 2025
  • Շիրակի մարզի Վարդաքար գյուղում ջուր չի լինի 09:4513 Դեկ, 2025
  • Ատեստավորման արդյունքում աշխատավարձս կազմում է 450.000 դրամ․ սերժանտ Վարազդատ Խաչատրյան 09:3613 Դեկ, 2025
  • Պատանի վերականգնողները 09:0013 Դեկ, 2025
  • Ջերմուկում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող ավտոճանապարհին ձյուն է տեղում 08:4013 Դեկ, 2025
  • «ՎիԷլՎի Սենթր» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 870 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:2113 Դեկ, 2025
  • Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի մանկավարժներին պատվոգրեր և շնորհակալագրեր են հանձնվել 08:0913 Դեկ, 2025
  • Սոցիալական պաշտպանության համակարգի հզորացման ծրագիր 01:0613 Դեկ, 2025
  • Գավառագետը կմաքրվի. պետբյուջեից հատկացվել է մոտ 465 մլն դրամ 00:5113 Դեկ, 2025
  • Քվեարկությունը սկսված է. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի պատվիրակ Ալբերտի օգտին 00:2113 Դեկ, 2025
  • Պուտինը և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում զարգացումները 00:0213 Դեկ, 2025
  • Ինչպիսին կլինի օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-22-ն ընկած ժամանակահատվածում 23:5812 Դեկ, 2025
  • Գրոսմայստեր Արամ Հակոբյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը՝ «Kazakhstan Chess Cup 2025»-ի հաղթողներ 23:4312 Դեկ, 2025
  • Ջրվեժից Գառնի, Բջնիի ամրոց, Աբովյան. Կոտայքում կառուցված 100 կմ ճանապարհի որակը դիտարկել է նախարարը 23:3112 Դեկ, 2025
  • Հայտնաբերվել է զինծառայող Սմբատ Մհերի Կիրակոսյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ 23:0612 Դեկ, 2025
  • Կարկտահարությունից տուժած հողագործները փոխհատուցում կստանան 23:0012 Դեկ, 2025
  • Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությունը Իսրայել կմեկնի 22:4812 Դեկ, 2025
  • Հայաստանը փողերի լվացման տեսանկյունից աշխարհի ամենացածր ռիսկային երկրների շարքում է 22:3312 Դեկ, 2025
  • Դիլիջանում ամփոփվեց կիբեռանվտանգության իրազեկման արշավը՝ ավելի քան 300 աշակերտների մասնակցությամբ 22:2412 Դեկ, 2025
  • Ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենա է այրվում 22:1412 Դեկ, 2025
  • Հարցազրույց Ստյոպա Սաֆարյանի հետ 22:0412 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015