Ռուբլու արժեզրկման պատճառով արտագնա աշխատանքի մեկնողների մի մասը գործ է փնտրում հայրենիքում: Թափուր աշխատատեղերի մեծ մասն իհարկե մայրաքաղաքում է, բայց մարզերում ևս աշխատանք կա՝ հիմնականում շինարարի:
«Խոպանի» տարիների ստաժ ունեցողների մի մասը կարծում է՝ Հայաստանում աշխատուժն էժան է, ու դժվար կարողանան այստեղ մնալով ընտանիք պահել, մի մասն էլ նախընտրում է օդանավի, կացության փող չտալ ու գործի տեղավորվել հայրենիքում: