Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 13-ին Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 12-ի, լույս 13-ի գիշերը գնդակոծության են ենթարկել Արցախի Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում:
«Այդ ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու հերթական փորձն է»,- նշված է հաղորդագրության մեջ։