Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ արևմտյան մի շարք երկրների սահմանած պատժամիջոցներին՝ պայմանավորված Մոսկվայի՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությամբ։ Այդ մասին Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մենք կարծում ենք, որ պատժամիջոցները չեն լուծի խնդիրը, օրինակ, օդային տարածքը փակելով։ Մենք չենք կարող այն փակել՝ համաձայն Մոնտրյոյի կոնվենցիայով ստանձնած իրավական պարտավորություն»,- ասել է Չավուշօղլուն: