Վերջին 30 տարում ու հատկապես 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը նպատակ է հետապնդում վերացնել հայկական մշակութային ժառանգությունը, և այդ փաստը դատապարտում են Եվրախորհրդարանի պատգամավորները:
Եվրոպական պառլամենտն այս շաբաթ ընդունած բանաձևով դատապարտեց հայկական եկեղեցիների, տապանաքարերի անողոք ավերման Բաքվի շարունակական քաղաքականությունը: Զուգահեռներ տարվեցին Ադրբեջանի ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վարքի միջև:
Բանաձևը, ճիշտ է, օրենքի կամ պարտադրանքի ուժ չունի, բայց Բաքվի վանդալիզմի արձանագրումը եվրոպական ատյաններում, Արցախի շուրջ հետագա զարգացումներում կարող է կարևոր դեր խաղալ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան