Քանի դեռ Արցախում բացակայում է բնական գազի մատակարարումը, իսկ եղանակային այս անբարենպաստ օրերին բնակարաններն ու հիմնարկ-ձեռնարկությունները ջեռուցվում են էլեկտրաէներգիայով, գերծանրաբեռնված հոսանքի, դրա հաճախակի տատանումների և կարճ միացումների պատճառով ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում արդեն իսկ գրանցվել են հրդեհի դեպքեր, որոնց հետևանքով լուրջ վնասներ բարեբախտաբար չեն եղել:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է.
հոսանքի հետ կապված խնդիրներից խուսափելու համար ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն, հաճախակի ստուգել ջեռուցող համակարգերի և տաքացուցիչ սարքերի աշխատունակությունը.
մեր պատասխանատվությամբ բացառենք անվերահսկելի աղետները, պահպանենք մեր ընտանիքի անդամների կյանքն ու առողջությունը, հասարակության և պետության շահերը: