Հայաստանում գործի պակաս չեն ունենա հատկապես վերականգնող մասնագետները:
Մշակութային կոթողները երկրում հին են ու շատ, ցավոք, քիչ չեն նաև դրանք պղծող վանդալները:
Նախորդ տարի Կառավարությունը 320 մլն դրամ հատկացրեց մշակութային հուշարձանները քայքայումից փրկելու համար: Բայց վտանգվածների ցուցակից մի քանի հուշարձան հանելու ընթացքում վնասվեցին նորերը, ու ցանկը պակասելու փոխարեն ավելացավ ևս հինգով:
Մշակութային արժեքների վերականգնման ու դրանք չվնասելու մշակույթը ձևավորելու անհրաժեշտության մասին՝ Նորայր Շողիկյանի ռեպորտաժը: