Ցանկացած իրավիճակում զինծառայողները պետք է լինեն բոլորիս մշտական ուշադրության ներքո՝ Ֆեյսբուքում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
«Այսօր կայացել է Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի կողմից կազմակերպվող հերթական վիճակահանությունը, որի ընթացքում 2 և 3 սենյականոց բնակարաններ են տրամադրվել ՊԲ պահեստազորի 20 սպաների ընտանիքների:
Առաջիկայում ևս 30 ՊԲ զինծառայողներ ու պահեստազորի սպաներ տոնելու են բնակարանամուտ: Զուգահեռաբար շարունակվում են աշխատանքները նաև մնացած շահառու խմբերի բնակարանային կարիքների բավարարման ուղղությամբ»,- տեղեկացրել է պետնախարարը: