Մարտի 11-ի երեկոյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի Ֆեյսբուքի էջը
ենթարկվել է թշնամու հաքերային հարձակման։ Էջով տարածել են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ։
«Տեղեկացնենք, որ Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը վերականգնված ու պաշտպանված է»,- նշված է Արցախի Ազգային ժողովի հաղորդագրության մեջ։