Ռուս և ուկրաինացի բանակցողները սկսել են քննարկել կոնկրետ թեմաներ, ոչ թե վերջնագրեր փոխանակել։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, որը Ռուսաստանի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել:
«Ես առաջարկել եմ Իսրայելի վարչապետին՝ Ռուսաստանի հետ բանակցություններն անցկացնել Երուսաղեմում։ Իսրայելը կարող է լինել անվտանգության երաշխավոր երկրների շարքում»,- ընդգծել է նա։
Զելենսկին շեշտել է նաև, որ չի տեսնում ՆԱՏՕ-ի անդամների համարձակությունը՝ համախմբվելու հանուն Ուկրաինայի։
Նա անդրադարձել է ՌԴ հատուկ ռազմական գործողության ընթացքում ուկրաինական կողմի կորուստներին։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինայի մի քանի փոքր քաղաքներ այլևս գոյություն չունեն:
«Մեր երկրում զոհվել է մոտ 1300 զինվոր: Մեզ մոտ ամենուր ռազմաճակատ է, ամենուր բարդ իրավիճակ է»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր են անհրաժեշտ, և Կիևը պատրաստ է դրանք գնել, նույնիսկ՝ ապառիկ։