Նորվեգիայի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի հրամանատարությանը տեղեկացրել է Cold Response 2022 բազմազգ զորավարժության անցկացման մասին:
«Նորվեգիայի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ինգվե Օդլոն Հյուսիսային նավատորմի հրամանատար, Ռուսաստանի հերոս, ծովակալ Ալեքսանդր Մոիսեևին տեղեկացրել է Նորվեգիայի Թագավորության և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ մի շարք այլ երկրների զինված ուժերի առաջիկա զորավարժությունների նախնական պլանի մասին»,- տեղեկացրել են Հյուսիսային նավատորմից:
Նշվում է, որ բազմազգ զորավարժությունները, որոնց կմասնակցի ՆԱՏՕ-ի 28 անդամ պետություններից և դաշինքի գործընկերներից շուրջ 40 հազար մարդ, կանցկացվեն 2022 թ. մարտ-ապրիլ ամիսներին:
Բացի այդ, Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարտի 20-25-ը հանրապետության տարածքում կանցկացվեն Վրաստան-ՆԱՏՕ հրամանատարաշտաբային զորավարժություններ: