Խոստումնալից հանդիպում՝ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի միջև Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում: Այդ մասին Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Նրա խոսքով՝ Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը: