Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում ընթանում է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:
Հանդիպումից հետո Չավուշօղլուն հայտնել է, որ այն արդյունավետ և կառուցողական է եղել։ Միրզոյանը հայտարարել է, որ Երևանը ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար:
Ավելի վաղ ֆորումի շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: