Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 1243 նոր դեպք, գրում է jnews.ge կայքը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3064, մահացել 25 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 13522 թեստավորում, որոնցից 10877-ը՝ արագ, 2645-ը՝ ՊՇՌ թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության օրական ցուցանիշն է 9,19 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 16,14 տոկոս, 7 օրվանը՝ 13,48 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1634686 դեպք, որից 1584440 հիվանդ ապաքինվել է, 16530-ը՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2832291 մարդ, օրական՝ 1301։