Հաշվի առնելով օտարերկրյա քաղաքացիների մեծ հոսքը Հայաստանի Հանրապետություն՝ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ առողջական խնդիրների, բժշկական անհրաժեշտ փաստաթղթերի դեպքում վերջիններիս հնարավորություն է ընձեռվել դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության մասնագետներին՝ հետևյալ հեռախոսահամարներով.
1. Աշխատանքային օրերին՝ 010 544 058, ժամը 09:00-ից մինչ 18:00-ն:
2. Ոչ աշխատանքային օրերին և աշխատանքային օրերին՝ ժամը 18:00-ից մինչև 21:00-ն ընկած ժամանակահատվածում՝ 094 267 555 (Սերինե Բաղդասարյան), 091 654 064 (Մարինե Սեթյան):