ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագիր է ստորագրել Վահագն Խաչատուրյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից ազատելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Վահագն Խաչատուրյանին ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Վահագն Խաչատուրյանն ընտրվել է ՀՀ նախագահ:
Հիշեցնենք՝ մարտի 13-ին նա երդման արարողությամբ կստանձնի պաշտոնը: