Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը այցելել է Շենգավիթի մարզադպրոց և իր տպավորություններով կիսվել Ֆեյսբուքի էջում.
«Սիրելի երևանցիներ,
Երեկ այցելել եմ Շենգավիթի մարզադպրոց, որի սաները օրեր առաջ ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցկացվող «Մեգամիթ 2022» մրցումներում նվաճեցին հինգ ոսկե, երեք արծաթե և երեք բրոնզե մեդալ։
Հաճելիորեն զարմացած եմ. դպրոցի բոլոր մարզադահլիճներում ակտիվ պարապմունքներ էին՝ անկախ պայմաններից:
Մարզական օջախի մի հատվածում վերանորոգված, մյուսում՝ իրենց հերթին սպասող մարզասրահներն են. 2021, 2022 և 2023 թթ. իրականացված ու իրականացվող ծրագրերի շրջանակում, ինչպես խոստացել եմ, հարմարավետ պայմաններ կապահովվեն 800-900 սանի համար»: