Մարտի 10-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա երիտասարդ:
Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 4-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Քասախ համայնքի Սաֆարյան փողոցի վարսավիրանոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել է վարսավիրանոցի սեփականատերը:
Մարտի 10-ին՝ ժամը 19:20-ին, 44-ամյա կինը հրավիրվել է ոստիկանության Նաիրիի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր: