Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 9-ին այցելել է Աթենքում Լևոն և Սոֆի Հակոբեան, Ա. և Ժ. Ճենազեան և Զավարեան հայկական վարժարաններ։
Դեսպան Տիգրան Մկրտչյանը վարժարանների տնօրինության, ուսուցչական անձնակազմի հետ քննարկել է դպրոցների գործունեությանը վերաբերող հարցեր, ծանոթացել վարժարանների պայմաններին, հնարավորություններին:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել վարժարանների տնօրինությանը, ուսուցչական անձնակազմին, սաներին և ընդգծել հայկական դպրոցների կարևոր դերակատարությունը հայապահպանության գործում և պատրաստակամություն հայտնել շարունակական և պարբերական բնույթի դարձնել հայկական կրթօջախների անձնակազմի և սաների հետ նմանատիպ հանդիպումներն ու շփումները, ներառյալ Աթենքում ՀՀ դեսպանության տարածքում։