Տրանսպորտային միջոցի պետական գրանցման և (կամ) հաշվառման համար զրոյական տեղեկանք ստանալը պարզեցվում է: Համապատասխան որոշումն ընդունվեց երեկ՝ Կառավարության նիստի ընթացքում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն այսօրվա ասուլիսի ընթացքում մանրամասնեց, որ այս որոշմամբ քաղաքացին համայնքապետարան լրացուցիչ գնալու և տեղեկանք վերցնելու խնդրից ազատվում է:
Գիլոյանը տեղեկացրեց, որ որոշումը գործելու է ապրիլի 1-ից:
«Սա հատկապես խնդրահարույց էր մեր շատ քաղաքացիների համար, որոնց մեքենան հաշվառված էր այլ տեղ: Նրանք ստիպված էին գնալ հաշվառման վայրը, որպեսզի այնտեղից ստանային զրոյական տեղեկանքը: Դա ենթադրում էր ժամանակի կորուստ, ծախսեր»,- ասաց Գիլոյանը:
Գործընթացը հնարավոր կլինի կազմակերպել е-community էլեկտրոնային հարթակի միջոցով: