ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կորոնավիճակի համեմատաբար հանգիստ պայմաններում պատվաստումներն ակտիվացնելու կոչ է արել՝ նշելով, որ այլ երկրների փորձը ևս ցույց է տալիս՝ խթանիչ դեղաչափ ընդունելուց հետո հիվանդության տարածումը նվազում է:
Ավանեսյանը հորդորել է երրրոդ կամ խթանիչ դեղաչափ ստանալ հատկապես 65 տարեկանից բարձր և խրոնիկ հիվանդություն ունեցող քաղաքացիներին:
«Ցավոք սրտի, երբ մեզ մոտ թվերը աճում են, այդ ժամանակ է մարդկանց մոտ կարծես զգոնությունը արթնանում, և պատվաստումների դիմելիությունն աճում է: Նորից եմ կրկնում՝ շատ ավելի կարևոր է նման ժամանակներում, հանգիստ պայմաններում իրականացնել պատվաստումը, որպեսզի արդեն իսկ բավարար ձևավորված իմունիտետ ունենանք, որը մեզ կպաշտպանի թե՛ վարակվելուց և թե՛ հիվանդանալու պարագայում հիվանդությունը հեշտ տանելուց»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: