Ադրբեջանի զինված ուժերը քիչ առաջ՝ ժամը 16:21-ին, հրադադարի պահպանման ռեժիմը կրկին խախտել են Ասկերանի շրջանի Խնապատ և Փառուխ գյուղերի ուղղությամբ:
Ականանետի 3 ական է արձակվել Խնապատ գյուղի ուղղությամբ, իսկ 2 արկ ընկել է Փառուխ գյուղի տարածքում: Տուժածներ չկան:
Իրադարձությունների զարգացմանն օպերատիվ կերպով շարունակում է հետևել Արցախի ներքին գործերի նախարարությունը: