Ուկրաինայի հետ բանակցություններում կան որոշակի դրական տեղաշարժեր՝ըստ Interfax-ի՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ես ձեզ անպայման կտեղեկացնեմ ուկրաինական հարցում տիրող իրավիճակի և, առաջին հերթին, այն մասին, թե ինչպես են այժմ ընթանում բանակցությունները, որոնք անցկացվում են գրեթե ամեն օր: Մեր կողմից բանակցողներն ինձ հայտնեցին, որ կան որոշակի դրական տեղաշարժեր»,- ասել է Պուտինը Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել մարտի 7-ին՝ Բելառուսում: