Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը խնդրել է ամերիկյան Meta ընկերությանը, որին պատկանում են Facebook, Instagram սոցցանցերն ու WhatsApp-ի մեսենջերները, ճանաչել ծայրահեղական կազմակերպություն և արգելել նրա գործունեությունը Ռուսաստանի տարածքում՝ հայտնում ТАСС-ը։
Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Meta-ի ներքին տեղեկագրին, հայտնել էր, որ ընկերությունը, կապված ուկրաինական իրադարձությունների հետ, իր հարթակներում ժամանակավորապես հանել է ռուս զինվորականների, բայց ոչ Ռուսաստանի խաղաղ բնակչության նկատմամբ, բռնության կոչերի արգելքը։ Միևնույն ժամանակ, նման մեկնաբանությունների տեղադրման ժամանակավոր թույլտվությունը վերաբերում է միայն որոշ երկրներին։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Facebook-ում ռուս զինվորականների նկատմամբ բռնության կոչեր թույլ տալու մասին տեղեկությունները հավաստի չեն, հակառակ դեպքում նրանց գործունեությունը վճռականորեն կդադարեցվի։