Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ, որոնք կազդեն նավթի և գազի ոլորտների վրա։
«Մենք լուծել ենք մեր օգտին ամենակարևոր հարցը՝ նավթի և գազի ոլորտի հետ կապված պատժամիջոցներ չեն լինի, այսինքն՝ ապագայում Հունգարիայի էներգամատակարարումն ապահովված է»,- ասել է Օրբանը Վերսալում ԵՄ առաջնորդների հանդիպումից հետո։ Նրա խոսքերը մեջբերում է hirado.hu պորտալը։
Արևմտյան երկրները Ուկրաինայի ապառազմականացման հատուկ գործողության հետ կապված նոր հակառուսական պատժամիջոցներ են սահմանել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արևմտյան պատժամիջոցները շատ լուրջ են, բայց Ռուսաստանը դրանց նախապես պատրաստվել է։