Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը ենթարկվել է ադրբեջանցիների հաքերային հարձակմանը, և էջով տարածվում են Արցախի բնակչության դեմ ուղղված սպառնալիքներ:
Շտաբը հորդորում է չենթարկվել սադրանքներին և այդ էջից գրառումներ չտարածել: