Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են՝ մարտի 11-ին տեղի է ունեցել դեսպան Ռուբեն Սադոյանի հանդիպումը Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։
Հանդիպման ընթացքում դեսպան Ռ․Սադոյանը վրացական կողմին է ներկայացրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ իրականացվող սադրիչ գործողությունները, որոնք ուղղված են տարածաշրջանում լարվածության մեծացմանը։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի։