Տրանսպորտային միջոցի պետական գրանցման և (կամ) հաշվառման համար զրոյական տեղեկանք ստանալը պարզեցվում է:
Գործընթացը հնարավոր կլինի կազմակերպել е-community էլեկտրոնային հարթակի միջոցով:
«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է տրանսպորտային միջոցների պետական գրանցման հետ կապված վարչարարության բարելավմամբ:
Թվայնացման բավականին լավ օրինակ է, որի միջոցով մենք մի շարք պրոցեսներ կհեշտացնենք մեր քաղաքացիների համար: Հիմա շարժական գույքի գրանցման դեպքում կարևոր է, որ քաղաքացին ներկայացնի այդ գույքի վերաբերյալ պարտականություններ, պարտքեր չունենալու զրոյական տեղեկանք:
Այդ տեղեկանքը բերելու համար մեր քաղաքացիները պարտավոր են գնալ համայնքապետարան կամ վարչական ղեկավարի մոտ՝ այդ տեղեկանքը թղթային տարբերակով բերելու: Հաճախ դժվարություն է առաջանում, երբ մեքենան տարբեր մարզերում է գրանցված, և ոչ թե իր համայնք է ստիպված գնալ, այլ մարզի այլ բնակավայր, որ զրոյական տեղեկանքը բերի:
Հիմա մեր քաղաքացիները կարող են մտնել համակարգ և արագ իրենց վճարումն անել»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: