Երեխաների ցանկությամբ և գրադարանի նախաձեռնությամբ Չարենցավանի, Բջնիի, Հրազդանի դպրոցականների համար այս անգամ հեքիաթ էր ընթերցում վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Վարչապետի տիկնոջ առաջարկությամբ հանդիպումը երկարեց. էլ ինչ հեքիաթի ընթերցում՝ առանց թումանյանական տողերի:
Աննա Հակոբյան (ՀՀ վարչապետի տիկին) - Եթե դուք Աստծուն աղոթում եք, բան եք խնդրում, պետք է խնդրեք իմաստություն:
Աննա Հակոբյանի խորհրդին երեխաներն արձագանքում են՝ ինչքան շատ լինեն իմաստունները, այնքան ուժեղ կլինի մեր երկիրը: Հանդիպման ավարտին խոստացան ավելի շատ կարդալ, շատ հարցեր տալ, պրպտել-գտնել պատասխաններ, ոչ միայն ասել, այլև գործով մաքուր պահել տունն ու բակը, չհանձնվել, բայց ամենից առաջ՝ լավ սովորել:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան