Մինչև եռման ջերմաստիճանի անվճար տաք ջուր արևով՝ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչների համար: Բազմաբնակավայր համայնքն ունի 32 տուն:
«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են՝ այսուհետ 122 բնակիչ կօգտվի շուրջօրյա տաք ջրից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Հայաստան» հիմնադրամը Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի բնակիչներին տրամադրել է արևային ջրատաքացուցիչներ: