ԶԼՄ-ները գրում են մարտի 10-11-ը Վերսալում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի հռչակագրի նախագծում հիմնական թեզերի մասին, հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին»: Դրանք են՝
ԵՄ-ն աստիճանաբար կհրաժարվի ՌԴ-ից նավթի, գազի և ածուխի ձեռքբերումից.
ԵՄ-ն կտրուկ կավելացնի պաշտպանական ծախսերը, կդառնա ավելի անկախ միկրոպրոցեսորների, դեղագործական ապրանքների արտադրության հարցում:
Գագաթնաժողովի մասնակիցները կաջակցեն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը, սակայն արագացված կերպով ընդունման հավանականությունը քիչ է:
ԵՄ առաջնորդները, ամենայն հավանականությամբ, Ուկրաինային չեն առաջարկի ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ: