ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքին անդրադարձավ Արցախում գազատարի խափանմանը և նշեց, որ իրադրությունը կարգավորելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
«Վերջին օրերին հատկապես Արցախում իրադրության որոշակի լարում ունենք, ինչն ընդգծվում է Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ: Այս պահին ես որևէ հավելյալ գնահատական տալուց զերծ կմնամ, քանի որ Արցախի իշխանությունների և մեր միջազգային գործընկերների հետ աշխատում ենք իրադրությունը կայունացնելու և կարգավորելու ուղղությամբ:
Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ, և փորձենք կենտրոնանալ խնդիրները լուծելու ուղղությամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: