Այսօր՝ ժամը 19.00-ին, Արցախի Ազգային ժողովը արտահերթ նիստ կհրավիրի՝ կապված ստեղծված իրավիճակի հետ։
Հայաստան-Արցախ հիմնական գազատարի վնասման հետևանքով Արցախի ամբողջ տարածքը մարտի 8-ից զրկված է գազամատակարարումից:
Վթարված գազատարի վերանորոգման համար ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են տարվում։