ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մեկնարկում է բասկետբոլի Ա լիգայի կանոնավոր առաջնության փլեյ օֆ փուլը:
Ա լիգայի կանոնների համաձայն՝ թիմերի վերջին երկու խաղերը հաշվվել են որպես փլեյ օֆի հանդիպում։
ԲԿՄԱ-ն, որը կանոնավոր առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, կմրցի «Արցախի» հետ, որը գտնվում է 6-րդ հորիզոնականում: 4-րդ հորիզոնականում գտնվող «Գյումրին» կմրցի «Արարատի» դեմ, որն էլ զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Կանոնավոր մրցաշրջանի առաջին և երկրորդ թիմերը ինքնաբերաբար դուրս են գալիս կիսաեզրափակիչ: «Ուրարտուն» ու «Էրեբունին» արդեն ապահովել են իրենց տեղը լավագույն քառյակում, սակայն կանոնավոր առաջնության իրենց վերջին խաղում կվիճարկեն 1-ին և 2-րդ հորիզոնականները:
Կիսաեզրափակիչ դուրս գալու համար քառորդ եզրափակչում գտնվող թիմերն իրենց հաղթանակների թիվը պետք է հասցնեն 3-ի:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կկայանա «Գյումրի»-«Արարատ» փլեյ օֆ փուլի առաջին հանդիպումը:
Խաղը կմեկնարկի ժամը 20:30-ին:
Այս թիմերի միջև քառորդ եզրափակիչ փուլի երկրորդ հանդիպումը կկայանա վաղը՝ մարտի 11-ին: