Միացյալ Նահանգները մտադիր է Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով լրացուցիչ 50 մլն դոլար հատկացնել Լեհաստանին՝ ուկրաինացի փախստականներին աջակցելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Շատ կարճ ժամանակահատվածում Լեհաստանն ընդունել է 1,5 մլն փախստական, այդ թվում՝ Ուկրաինայից։ Մենք մտադիր ենք շարունակել աջակցել Լեհաստանին»,- նշել է պաշտոնյան:
Լեհաստան ժամանող բազմաթիվ ուկրաինացիներ օգտվում են փախստականների ընդունման հատուկ կետերի ծառայություններից, որոնք կազմակերպում են նրանց տեղակայումը երկրի տարբեր շրջաններում: Երկրում արդեն ստեղծվել է 30 նման կետ: Լեհաստանում նաև նյութական օգնություն է հավաքվում փախստականների համար։