Այսօր` ժամը 10:35-ին, Արցախի ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971 թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից՝ մեջքի շրջանում վիրավորում է ստացել: Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից:
Ականը պայթել է տան բակում: Վերջինս շտապ տեղափոխվել է բուժհաստատություն:
Նրա կյանքին վտանգ չի սպառնում: