Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օրենք է ստորագրել Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի և նրա ռեզիդենտների սեփականության իրավունքի օբյեկտների հարկադիր առգրավման սկզբունքների մասին:
Օրինագիծն ավելի վաղ ընդունել էր Գերագույն ռադան: Այն սահմանում է հանրային անհրաժեշտությամբ պայմանավորված՝ սեփականության իրավունքի օբյեկտների հարկադիր առգրավման իրավական հիմքերը:
Փաստաթղթում նշվում է, որ սեփականության օբյեկտները կարող են առգրավվել՝ ելնելով նաև ռազմական անհրաժեշտությունից։ Օրենքի համաձայն՝ հարկադիր կերպով առգրավված սեփականության համար փոխհատուցում չի նախատեսվում։