ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Անթալիայում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկին, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։
«Կողմերը պայմանավորվել են նպաստել «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի երկրորդ նիստը հնարավորինս շուտ անցկացմանը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։
ԱԳ նախարարները քննարկել են փետրվարի 22-ին ստորագրված Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական փոխգործակցության հռչակագրի դրույթների իրագործմանն ուղղված հետագա քայլերը։
Կողմերն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի մի շարք թեմաների: