Այսօր ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կատարի Պետության մունիցիպալ կառավարման հարցերի նախարար Աբդալլահ բին Աբդալազիզ բին Թրքի ալ Սուբեյհիի հետ մասնակցել է AgriteQ 2022 գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, որին մասնակցում է նաև Հայաստանը՝ առանձին տաղավարով։ Այդ մասին ասված է Վահան Քերոբյանի Ֆեյսբուքի էջում:
«Հայկական տաղավարում շրջելուց և ներկայացված հայկական արտադրանքներին ծանոթանալուց հետո գործընկերոջս հետ խոսել ենք պարենային անվտանգության հարցերի կարևորության և այդ համատեքստում Հայաստանում կատարական ներդրումների մասին։
Կատարական կողմին հրավիրել եմ Հայաստան՝ տեղում ծանոթանալու ներդրումային հնարավորություններին, հատկապես գյուղատնտեսության ոլորտում։
Հանդիպման ավարտին ստորագրել ենք մտադրությունների հուշագիր համագործակցության մասին»,- նշված է գրառման մեջ։