Կիևը մշտապես հանդես է գալիս Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու միջև ուղիղ բանակցություններ անցկացնելու վերաբերյալ առաջարկներով. այժմ այդ հարցը քննարկում են արտգործնախարարները: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` խոսելով Անթալիայում Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպման մասին:
Անդրադառնալով Վոլոդիմիր Զելենսկու ստորագրած օրենքին, որը բոլոր ուկրաինացիներին թույլ է տալիս ռազմական դրության պայմաններում զենք կիրառել, Պեսկովը նշել է, որ բոլոր նրանք, ովքեր կհարձակվեն ռուս զինվորականների վրա, կդառնան թիրախ: