Մարտի 8-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հայաստանի անդամակցության 30-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված «Կանայք պետականաշինության մեջ» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը։ Միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը: Մասնակցել են ՄԱԿ անդամ-պետությունների դիվանագետներ, ՄԱԿ-ի քարտուղարության պաշտոնյաներ ու աշխատակիցներ։ Ցուցահանդեսն անդրադառնում է Մխիթար Գոշի և Շահամիր Շահամիրյանի աշխատություններում իրավահավասարության գաղափարներին և Հայաստանի պատմական տարբեր փուլերում հասարակական և մշակութային կյանքում կանանց ներգրավվածությանը։
Մհեր Մարգարյան (ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ) - Այս ցուցահանդեսով մենք ցուցադրում ենք, որ հայ իրականության մեջ դեռևս վաղ ժամանակաշրջանից, թե վաղ, թե միջնադարյան, կանանց դերակատարությունը և կանանց նշանաությունը և կանանց նկատմամբ հարգանքը, նրանք ցերը ինչքան բարձր է եղել:
Հեղինակ՝ Աննա Զախարյան