Հանգստյան օրերին ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի սննդի շղթայի 51 օբյեկտում՝ վերահսկելու համար հակահամաճարակային կանոնների պահպանումը:
Խախտումներ հայտնաբերվել են 12 տնտեսվարողի մոտ, կազմվել են արձանագրություններ:
Հիշեցում. հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտ մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսվարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով: