Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։
Մարտի 9-ին՝ կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Կենտրոնը վարորդներին հորդորում է նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով։